Untitled Document
 
Մեր մասին  
Օրենսդրություն  
Ծառայություններ  
Սակագներ  
Փոստային հաշվիչ  
Արգելված իրեր  
Նորություններ  
Բացիկներ  
Հղումներ  
Հետադարձ կապ  
 
Untitled Document
Փոստային կապի մասին ԼՂՀ օրենքը
«Արցախփոստ» ՓԲԸ-ի կանոնոդրությունը
Լիազորությունների մասին որոշումը
Գործառույթների տեսակների ցանկը
Untitled Document
Նամականիշերի
ցանկ
            
Փոստային
գրասենյակներ
 
Փոստային
ինդեքսներ
  
Դրամական
փոխանցումներ
Artsakhpost
 
 

Հեռ.
     (+37447) 94-37-41  
     
E-mail:
artsakhpost@mail.ru
  Օրենսդրություն 
Untitled Document
Russian English
 
«Արցախփոստ» ՓԲԸ-ի կանոնոդրությունը
Print Version

 

«ԱՐՑԱԽՓՈՍՏ»

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԳԼՈՒԽ 1: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը (հետագայում Ընկերություն) համարվում է առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի, որոնք բաշխվում են միայն նրա հիմնադիրների կամ նախապես որոշված այլ անձանց միջև:

1.2. Ընկերության կողմից թողարկված բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը /այսուհետ՝Բաժնետեր/:

1.3 Ընկերությունը ստեղծվել է ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի թիվ 287 որոշմամբ թիվ 001001 վկայականով պետական ձեռնարկության վերակազմավորման, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարի 2003թ. դեկտեմբերի 22-ի թիվ 216 հրամանով` թիվ 02Ա000112 վկայականով ընկերության վերագրանցման, ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի (այսուհետ՝ Հիմնադիր) 2003թ. մարտի 00-ի թիվ 00 հրամանով ընկերության վերագրանցման ճանապարհով:

Ընկերությունը հանդիսանում է «Արցախփոստ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության (գրանցման թիվ` 44314000024), «Արցախփոստ» ՊՓԲԸ-ի (գրանցման թիվ` 44314020077) իրավահաջորդը:

ԼՂՀ Կառավարության 2005թ. օգոստոսի 23-ի թիվ 348 որոշմամբ Ընկերությունը հանդիսանում է ԼՂՀ Փոստային կապի Ազգային օպերատոր:

1.4. Ընկերությունը ունի իր ֆիրմային անվանմամբ (հայերեն, ռուսերեն ևանգլերեն գրառումներով) ԼՂՀ զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ և բլանկներ, ինչպես օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, առևտրային և այլ նշաններ ու այլ վավերատարրեր:

1.5. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք), «Բաժնետիրական ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք), ԼՂՀ իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:

1.6 Ընկերության միակ բաժնետիրոջ, Հիմնադրի և Ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում Օրենսգրքով, Օրենքով և սույն կանոնադրությամբ:

1.7 Ընկերության ֆիրմային անվանումն է՝

հայերեն լրիվ՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերություն
կրճատ՝   «Արցախփոստ» ՓԲԸ

ռուսերեն լրիվ` закрытое акционерное общество “Арцахпост”
ռուսերեն  կրճատ ЗАО “Арцахпост”

անգլերեն լրիվ՝ “Artsakhpost” closed joint-stock company
անգլերեն կրճատ՝ “Artsakhpost” CJSC

1.8. Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական /փոստային/ հասցեն է՝ ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Հ.Հակոբյանի փող. 30:


Էլեկտրոնային լրիվ տարբերակը
Download
27.0 KB

                                                                                                                                                                                                                                 
Untitled Document
Artsakhpost © 2009-2021 All rights reserved
Untitled Document