Untitled Document
 
Մեր մասին  
Օրենսդրություն  
Ծառայություններ  
Սակագներ  
Փոստային հաշվիչ  
Արգելված իրեր  
Նորություններ  
Բացիկներ  
Հղումներ  
Հետադարձ կապ  
 
Untitled Document
Փոստային կապի մասին ԼՂՀ օրենքը
«Արցախփոստ» ՓԲԸ-ի կանոնոդրությունը
Լիազորությունների մասին որոշումը
Գործառույթների տեսակների ցանկը
Untitled Document
Նամականիշերի
ցանկ
            
Փոստային
գրասենյակներ
 
Փոստային
ինդեքսներ
  
Դրամական
փոխանցումներ
Artsakhpost
 
 

Հեռ.
     (+37447) 94-37-41  
     
E-mail:
artsakhpost@mail.ru
  Օրենսդրություն 
Untitled Document
Russian English
 
Լիազորությունների մասին որոշումը
Print Version


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2007թ. ք.Ստեփանակերտ N_432

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի
ԹԻՎ 15 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Պետական սեփականություն հանդիսացող մի շարք բաժնետիրական ընկերությունների կառավարման լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությանը` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող մի շարք բաժնետիրական ընկերությունների կառավարման լիազորությունները վերապահելու մասին» թիվ 15 որոշումը:

 

ԼՂՀ վարչապետ                                                                                        Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«16» հոկտեմբերի 2007թ.
թիվ 432 որոշման

 

Ցանկ

բաժնետիրական ընկերությունների, որոնց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի
կառավարման լիազորությունները վերապահվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությանը


1. «Արցախէներգո» ՓԲԸ
2. «Արցախգազ» ՓԲԸ
3. «Արցախկապ» ՓԲԸ
4. «Արցախփոստ» ՓԲԸ
5. «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ
6. «Արցախ ՀԷԿ» ՓԲԸ

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
                                                                                       Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«16» հոկտեմբերի 2007թ.
թիվ 432 որոշման

 

Ցանկ

բաժնետիրական ընկերությունների, որոնց պետական սեփականություն հանդիսացող
բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվում են
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական
զարգացման նախարարությանը


1. «Արցախերկսևմետ» ՓԲԸ
2. «Ստեփանակերտի կոնդենսատորների գործարան» ՓԲԸ
3. «Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ
4. «Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկա» ՓԲԸ
5. «Մետաքս» ՓԲԸ

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
                                                                                       Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

                                                                                                                                                                                                                                 
Untitled Document
Artsakhpost © 2009-2021 All rights reserved
Untitled Document