«Արցախփոստ» ՓԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսանոց փաթեթը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականությունը: Ընկերությանը պատկանող ցանցն ընդգրկում է մոտ 90 փոստային բաժանմունք, իսկ աշխատակիցների թիվը կազմում է մոտ 250:
Արցախփոստի կողմից առաջարկվող ծառայություններից են`
1. Փոստային ծառայություններ - նամակների առաքում (հասարակ, պատվիրված, գնահատված), փաթեթների առաքում, ծանրոցների առաքում, միջազգային փոստ
2. Վճարային ծառայություններ - կենսաթոշակների վճարում, կոմունալ վարձավճարների, պետական տուրքերի և այլ վճարների գանձում, դրամական փոխադրությունների ընդունում և առաքում: